«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը՝ գոլային փոխանցումների քանակով թոփ 5 առաջնություններում։
Արգենտինացի հարձակվողը տվել է 136 գոլային փոխանցում և այդ արդյունքով առաջ է Անխել Դի Մարիայից (108 գոլային փոխանցում) և Մեսութ Օզիլից (106 գոլային փոխանցում):
