Կիրակի, Հունվարի 31-ին, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպման խաղում հաղթեց «Վեսթ Հեմին»: Հանդիպումը կայացավ Լոնդոնում և ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ կարմիրների:
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դուբլի հեղինակ դարձավ: Այժմ եգիպտացին Պրեմիեր լիգայում իր ակտիվում ունի 90 գոլ: Նա դարձավ հինգերորդ աֆրիկացի խաղացողը, ով Անգլիայի առաջնությունում հասել է այս ցուցանիշին:
Նրա թիմակից Սադիո Մանեն (Սենեգալ, 91 գոլ), «Էվերթոնի» և «Պորտսմութի» նախկին հարձակվող Յակուբու Այգեբենին (Նիգերիա, 95 գոլ), «Արսենալի», «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը (Տոգո, 97 գոլ) և «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան (Կոտ դ’Իվուար, 104 գոլ) Պրեմիեր լիգայում Սալահից ավելի շատ են գոլ խփել: