Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հիվանդանոցում կրկին այցելել է իր մարզիչ Ուլի Վեգներին:
39-ամյա բռնցքամարտիկը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել գերմանացի մասնագետի հետ և գրառում կատարել.
«2019-ի վերջին ժամերը՝ ամենակարևոր մարդկանցից մեկի հետ: Շուտ ապաքինվիր, մենք զգում ենք քո կարիքը»,- գրել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը իր վերջին մենամարտը անցկացրել է Պատրիկ Նիլսենի հետ՝ միավորների տարբերությամբ հաղթանակ տանելով դանիացու նկատմամբ:
Նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: