Դուբայում, Globe Soccer Awards մրցանակաբաշխության ընթացքում որոշվել են տարվա լավագույններից լավագույնները և այս տարվա լավագույն ֆուտբոլային ակումբ է ճանաչվել «Լիվերպուլը»:

Մրցանակաբաշխության ընթացքում որոշվել են նաև տարվա լավագույն ֆուտբոլային ակադեմիաները։ Այդ անվանակարգում լավագույններն են ճանաչվել պորտուգալական «Բենֆիկայի» և հոլանդական «Այաքսի» ակադեմիաները։
