Todomercadoweb-ը հայտնում է, որ «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին պայմանավորվել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ:
Կողմերի միջև նոր համաձայնագիրը կգործի մինչև 2024 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկրկնապատկվի:
Նշվում է, որ Զելինսկին պայմանագիրը կստորագրի մոտ օրերս: