Սոսլան Կագերմազովը և Դմիտրի Լավրիշչևը լքել են «Նոա»-ն: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:
Կագերմազովը և Լավրիշչևը «Նոային» են միացել 2019-ի ամռանը: «Նոան» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:
