Հոկտեմբերի 7-ին ՀՀ Արմավիրի համայնքապետարանը՝ ի դեմս Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, և «Արարատ» ֆուտբոլային ակումբն ի դեմս գործադիր տնօրեն Արտյոմ Հակոբյանի, կնքել են համագործակցության հուշագիր:
Այս մասին հայտնում է Արմավիրի համայնքապետարանի մամուլի բաժինը:
Նպատակը Հայաստանի ֆուտզալի սուպեր լիգայի առաջնության թիմային պարապմունքների անցկացումն ու առաջնության տնային հանդիպումների կազմակերպումը իրենց հնարավորությունների և միջոցների կիրառմամբ «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ մարզադահլիճում կազմակերպելն է:
Համագործակցությունը ներառում է նաև սիրողական խաղերի կազմակերպումը, երիտասարդների հետ հանդիպումները և փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններ:

