«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին բացահայտել է իր տուգանային հարվածների կատարման գաղտնիքը: 13-րդ տուրի խաղում, օրինակ «Սելտայի» դեմ խաղում (3:1), արգենտինացին ձևակերպեց հեթ-տրիկ՝ ազատ հարվածներից խփելով երկու գոլ: Այս հանդիպումից հետո Մեսսին խփեց իր կարիերայի 52-րդ գոլը տուգանայինից:
«Ես սկսեցի ավելի շատ ուսումնասիրել տուգանային հարվածները, որպեսզի տեսնեմ, թե դարպասապահը ինչ-որ քայլ կատարում է արդյոք հարվածից առաջ, եթե նա մի քայլ է կատարում՝ դեպի որ կողմը, ինչպես է նա արձագանքում հարվածի պահին, ինչպես է պատը դասավորում…
Ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ կապված է աշխատանքի և մարզման հետ: Դրա շնորհիվ էլ ես առաջադիմեցի»,- մեջբերում է արգենտինացուն ակումբի պաշտոնական կայքը: