«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մտահոգություն է հայտնել, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունում 3-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Կորնելլայի» հետ հանդիպումը ստիպված կլինեն խաղալ արհեստական խոտածածկով խաղադաշտում:
«Ինձ համար նման խոտածածկի վրա խաղալը ֆուտբոլ չէ: Ես հասկանում եմ, որ այս թիմերը տանը առավելություն ունեն, դա ինձ դուր է գալիս: Բայց ամեն ինչ կախված է դաշտի վիճակից, լուսավորությունից:
Դա միշտ ազդում է խաղի, քանի որ գնդակը այլ կերպ է ցատկում, ավելի արագ է շարժվում, եթե դաշտը խոնավ է», — ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում կհանդիպի «Կորնելլի» հետ : Հանդիպումը կկայանա հունվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կորնելլայի» հաղթանակը գնահատում է 14,50 գործակցով, ոչ ոքին՝ 6,25, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,20