Ըստ Corriere dello Sport- ի, «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է «Ռոմայի» ֆուտբոլիստ Ալեսանդրո Ֆլորենցիի տեղափոխությամբ:
Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստին, ով այս մրցաշրջանում պայքարում է հռոմեական թիմի հիմնական կազմում ընդգրկվելու համար:
Վերջերս լուրեր էին տարածվել, որ «Էվերթոնը» նույնպես հետաքրքրված է իտալացու ծառայություններով: