Իտալիայի երիտասարդական հավաքականի առաջատարներից Պատրիկ Կուտրոնեն, ով հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմփթոնում», ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ իտալական «Ֆիորենտինային», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Վերջինս նշում է , որ իտալական ակումբը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին 2 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ամռանը ամբողջովին ձեռք բերել տրանսֆերը 16 միլիոն եվրոյով:
Ավելացնենք, որ Կուտրոնեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բոլոնիան» և «Սամպդորիան»: