«Չելսիի» բրազիլացի վինգեր Վիլիանը նշել է, որ պատրաստ է խաղալ «Չելսիում» մինչև 40 տարեկանը։ Այս մասին հայտնում է գրում է Sky Sports-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը բացառել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու տարբերակները։ Հաղորդվում է, որ Վիլիանը և «Չելսին» այս պահին բանակցում են նոր պայմանագրի շուրջ։
Վիլիանը հանդես է գալիս «կապույտների» կազմում 2013 թվականից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։