«Չելսիի» նախկին դարպասապահ Ռոբերտ Գրինը պատմել է «Մանչեսթեր Սիթիի» կրած պարտությունից հետո (0:6) լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին.
«Այդ խաղից հետո ես նրան բացատրեցի իմ դիրքորոշումը: Ես ասացի. «Դու ոչ մի պլան B չունես: Թիմի ֆուտբոլիստները նրանցից չեն, ովքեր ձեզ ինչ-որ բան կասեն, նրանք հարգալից են վերաբերվում և վախենում են որևէ բան ասել: Իսկ ինձ համար մեկ է, քանի որ ինձ չեն անհանգստացնում հետևանքները»: Ես 15 րոպե խոսում էի: Շատերը հետո մոտեցան ինձ ու գովեցին` այդքան քաջ լինելու համար:
Նա բանկի նախկին կառավարիչ է, իսկ հիմա` ակումբի մարզիչ: Նա իր գլխում ուրվագծել էր հաջողության բանաձև, և այնպիսի տպավորություն է, որ դա ոգու մեջ էր:
«Ես մաթեմատիկոս եմ, ես բանաձև եմ մշակել, ես ամեն ինչ գիտեմ»: Բայց հարցն այն է, որ դու խաղում ես մի թիմի դեմ, որը նույնպես ցանկանում է խաղալ և կարող է գուշակել քո քայլերը: Եվ Սաին միայն մեկ մարտավարություն և միայն մեկ ճանապարհ ուներ»,- Գրինի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: