«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը նոր վնասվածք է ստացել, տեղեկացնում է Daily Mail-ը:
26- ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի ոտնաթաթը և շարքից դուրս է մնացել 2 շաբաթով: Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Չեմբերլենը չի կարողանա օգնել թիմին առաջիկա հանդիպումներում:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: