«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հիմնական կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստներ չկան, քանի որ նրանց տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է:
«Ֆրանսիացիներին ձեռք բերելու որևէ հիմք և հնարավորություն չկա: Մբապեն խաղում է ՊՍԺ-ում: Գրիզմանն ակնհայտորեն ցանկանում էր մեկնել «Բարսելոնա»: Միգուցե մենք կցանկանայինք ձեռք բերել ֆրանսիացի խաղացող, բայց նրանցից ոմանք շատ թանկ են մեզ համար», — մեջբերում է Կլոպին Goal-ը: