«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բայերի» հարձակվող Քևին Ֆոլանդի նկատմամբ: Այդ մասին հայտնում է hitc-ը:
27-ամյա հարձակվողը կարող էր լինել Միկել Արթետայի առաջին ձեռքբերումը, ով վերջերս ստանձնեց լոնդոնյան ակումբի ղեկը: Ֆոլանդին «Արսենալը» կփորձի ձեռք բերել այն բանից հետո, թեթ չստացվի ստորագրել Մերտենսին «Նապոլիից»:
Հիշեցնենք, որ Ֆոլանդը «Բայեր» էր տեղափոխվել «Հոֆենհայմից» 2016 թվականին: