«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի մի քանի ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել։
ABC Deportes-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի մասնագետն ուզում է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվի Լուկա Յովիչ-Մարիանո Դիաս զույգից որևէ մեկից։
Զիդանը, սակայն, չի ցանկանում բաց թողնել Իսկոյին։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը մտադիր է վերադարձնել իսպանացու լավագույն մարզավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը չի ցանկանում, որ թիմից որևէ ֆուտբոլիստ հեռանա։