Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Միլանին»։ Տանտերերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին միլանցիների դարպասը։
Արդեն 10-րդ րոպեին Ալեխանդրո Գոմեսը առաջ մղեց իր թիմին: Մեկ ժամ անց Մարիո Պաշալիչը կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը, իսկ 63-րդ և 72-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Իլիչիչը։Ավարտեց միլանցիներ մղձավանջը Լուիս Մուրիելը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 5։0:
«Ատալանտան» վաստակեց 31 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Միլանը» 21 միավորով 9-րդ տեղում է։