Ֆուտբոլի Աֆրիկայի կենֆեդերացիան Twitter-ում հրապարակել է երեք հավակնորդների անունները՝ Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի կոչման համար:
Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսին հավակնում են Աշրաֆ Հակիմին («Բորուսիա Դ»), Սամուել Չուկվեզեն («Վիլյառեալ») և Վիկտոր Օսիմենը («Լիլ»):
Հաղթողը հայտնի կդառնա 2020 թվականի հունվարի 7-ին ՝ Եգիպտոսում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: