«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկը կշարունակի աշխատել նվազագույնը մինչև այս մրցաշրջանի ավարտ: Այս որոշումը կայացրել է ակումբի ղեկավարությունը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) :
«Բավարիան» ավարտեց Գերմանիայի առաջնության մրցաշրջանի առաջին կեսը 3-րդ տեղում:
«Բավարիան» Ֆլիկին նշանակեց գլխավոր մարզչի պաշտոնում նոյեմբերի սկզբին՝ Նիկո Կովաչի պաշտոնաթողությունից հետո: Դրանից հետո թիմն անցկացրել է 10 հանդիպում, որոնցում նրանք տարել են 8 հաղթանակ և կրել 2 պարտություն:
«Բավարիայի» ղեկավարությունը չի բացառում, որ Ֆլիկը կմնա որպես գլխավոր մարզիչ հաջորդ մրցաշրջանում ևս, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: