«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված չէ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ծառայություններով։
Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ ակումբը հետաքրքրված չէ ազատ գործակալի կարգավիճակով իսպանացի պաշտպանին ձեռք բերելու մտքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ման Սիթիի» համար հիմա առաջնահերթություն է ուժեղացնել հարձակման գիծը։ Բացի դրանից ակումբի համար Ռամոսի ժամանումը կարող է ֆինանսական բարդություններ բերել։
«Ռեալի» հետ Ռամոսի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին։ Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել նոր պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման Սիթին» ևս ուշադրությամբ հետևում է Ռամոսի շուրջ «Ռեալում» ծավալվող իրադարձություններին ու միանում է նրա համար պայքարին։