Հռոմեական «Լացիոյի» հարձակվող Ֆելիպե Կայսեդոն խնդրել է իրեն հնարավորություն տալ լքել ակումբը: Այս մասին հաղորդում է Sportmediaset-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ:
«Լացիոն» պատրաստ է նույնիսկ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, եթե չկարողանա վաճառել նրան: