Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին դժգոհ է ակումբի ցուցադրած խաղից և արդյունքներից, տեղեկացնում է Football Italia- ն:
«Իմ սիրելի թիմը չպետք է այսպիսի դժգույն խաղ ցուցադրի: Ես երկար տարիներ խաղացել եմ այս ակումբում ու գիտեմ, թե ինչ հզոր ուժ է «Միլանը»:
Ցավոք, դա մնաց անցյալում: Սա այն «Միլանը» չէ, որտեղ ես խաղացել եմ:
Ակումբի ղեկավարությունը նույնպես ունի մեղքի իր բաժինը: Այնտեղ հավաքավել են ինչ-որ անհասկանալի չինացիներ, ովքեր չեն հասկանում՝ ինչ ակումբ է սա»,- հայտարարել է Նեստան:
Հիշեցնենք, որ «Միլանը» վերջին անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել 2010-2011 մրցաշրջանում: Միլանյան ակումբը ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: