«Ինտերի» և Սերբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը շուտով կգլխավորի «Ցրվենա Զվեզդան»: Ավելի վաղ բելգրադյան ակումբը խզել էր պայմանագիրը Վլադան Միլոևիչի հետ:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը լուծում են պայմանագրով նախատեսված բոլոր հարցերը և շուտով կհայտարարեն համագործակցության մասին:
Ստանկովիչը հենց «Ցրվենա Զվեզդայի» սան է: Մինչև վերջերս 41-ամյա մասնագետը աշխատում էր «Ինտերի» երիտասարդական թիմերի հետ:
Այս մրցաշրջանում բելգրադյան թիմը, 11 միավորով առաջ լինելով «Պարտիզանից», գլխավորում է Սերբիայի առաջնությունը: