Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» Մինամինոյի տրանսֆերով չի սահամանափակվի, տեղեկացնում է գերմանական Bild-ը: Վերջինս նշում է, որ անգլիական թիմը ցանկանում է ձեռք բերել գերմանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին` «Բայերի» կիսապաշտպան Քայ Հավերցին:
Գերմանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 110 միլիոն եվրո, սակայն այն հանգամանքը, որ երիտասարդ կիսապաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2021թ-ին, կստիպի որոշակի չափով իջեցնել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը:
Ակնկալվում է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթողը Հավերցի տրանսֆերի դիմաց կառաջարկի 70 միլիոն ֆունտ ստերլինգ: