«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ ապագայում ինքը կարող է գլխավորել «Լիվերպուլը»։
««Լիվերպուլի» գլխավոր մարզիչ դառնալն իմ երազանքն է։ Այդ ակումբն ինձ համար ամեն ինչ է նշանակում։ Բայց հիմա թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը՝ Յուրգեն Կլոպը։ Նրա հետ թիմը կարևոր շատ հաղթանակներ տարավ։ Այն, որ ես խաղացել եմ «Լիվերպուլում» դեռ չի նշանակում, որ ես թիմի հաջորդ մարզչի հերթում եմ»,- անգլիացու խոսքերն է փոխանցում The Athletic-ը։