«Բարսելոնայի» ժամանակավոր նախագահ Կառլես Տուսկետսը ասել է, որ առաջվա պես աջակցում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
«Ոչ մեկի չեմ հեռացնի։ Կումանը լավ աշխատանք է անում՝ հիանալի եզրակացություններ անելով։ Նա կարող է հույսը դնել իմ աջակցության վրա»,-Տուսկետսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ «Բարսան» Լա Լիգայի խաղում չէր կարողացել հաղթել «Վալենսիային»։