«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի արդյունավետության խնդիրների մասին։
ԱՊԼ-ի 12 խաղերում մանչեսթերյան թիմը 18 գոլ է խփել։ Նախորդ երեք մրցաշրջանների այս հատվածներում «Ման Սիթին» խփել էր 40, 36, 35 գոլ։
«Իհարկե, եթե համեմատենք նախորդ երեք մրցաշրջանների հետ, ապա մենք պետք է ավելի շատ գոլեր խփած լինեինք։ Դա իրականություն է, ու բոլորը գիտեն դրա մասին։
Սակայն դա կախված չէ մեկ խաղացողից։ Կարևոր դեր է խաղում մտածողությունն ու տրամադրվածությունը։ Պետք է պոզիտիվ ու ագրեսիվ լինել։
Մեր արդյունավետությունը չպետք է կախված լինի միայն հարձակվողներից։ Այո՛, հարձակվողները պարտավորություն ունեն խաղերում հաղթանակ տանելու, բայց ինչպես արդեն ասել եմ, գոլ կարող է խփել ցանկացածը»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։