16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել «Փյունիկի» հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Վարդանյանը «Փյունիկի» սան է։ 16-ամյա հարձակվողը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի`«Երևանի» դեմ խաղում իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Լևոն Վարդանյանը հանդիսանում է նաև Հայաստանի Մ18 հավաքականի անդամ։
