«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին.
«Չի կարելի համեմատել «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այն, ինչ «Սիթին» անում է Գվարդիոլայի օրոք, ֆենոմենալ է: Եվ դա կարելի է ասել ոչ միայն այս մրցաշրջանի, այլև այն ամբողջ ժամանակահատվածի մասին, ինչ նա եկել է «Սիթի»:
Ես հիացմունքով եմ նայում նրան , թե ինչպես է Սիթին պահում աշխատունակության անհավանական մակարդակը, հաղթանակների քաղցը և խաղի որակը»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն: