Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Շեֆիլդի» դեմ խաղում «Լիվերպուլի» երկրորդ գնդակը 7000-րդն էր «մերսիսայդցիների» համար անգլիական բարձրագույն դիվիզիոններում, փոխանցում է Opta-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» երկրորդ ակումբն է պատմության մեջ, որը այսպիսի բացառիկ նվաճման է հասնում։ Անգլիական բարձրագույն դիվիզիոնում ավելի շատ գոլ ունի խփած «Էվերթոնը» (7108 գոլ)։