ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնադոն խոսել է թիմի հարձակվող Մոյզե Քինի ցուցադրած խաղի մասին ու պատասխանել թիմում նրա մնալու վերաբերյալ հարցին։ Հարձակվողը փարիզցիների կազմում հանդես էէ գալիս վարձակալության հիմունքներով․ նրա իրավունքները պատկանում են «Էվերթոնին»։
«Ամեն դեպքում վարձակալությունը տեղափոխության միակ հնարավորությունն էր։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Քինի ապագան, դա կտեսնենք մրցաշրջանի ավարտին։ Այսօր դժվար է հասկանալ՝ ամեն ինչ ինչպես կընթանա, բայց Քինին, անխոս, մեծ ապագա է սպասվում»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է 60-70 մլն եվրոյով վաճառել Քինին։