«Արսենալը» պատրաստվում է վաճառել պաշտպան Հեկտոր Բելերինին: Այս մասին հայտնում է CBS-ը:
Աղբյուրի համաձայն, 25-ամյա խաղացողն այլեւս ընդգրկված չէ լոնդոնյան ակումբի ծրագրերում: «Զինագործների» հետ խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը:
Նախկինում պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»: