«Ռոման» Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բրագային»։ «Գայլերի» երկրորդ գնդակը խփեց Բորխա Մայորալը։
Այս գոլը իսպանացի հարձակվողի համար 10-րդն էր ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին վերցրած։ Opta-ի փոխանցմամբ՝ «Ռոման» Ա սերիայի միակ ակումբն է ընթացիկ մրցաշրջանում, որի 3 խաղացողներ 10 կամ ավելի գոլ են խփել բոլոր մրցաշարերում միասին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» կազմում այս մրցաշրջանում արդեն 11 գոլ է խփել, Ջորդան Վերետուն ևս աչքի է ընկել 10 անգամ։
Ա սերիայի թիմերից «Ռոման» միակն է, որի 3 խաղացող 10 կամ ավել գոլ ունեն խփած բոլոր մրցաշարերում միասին։