«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է Լիոնել Մեսսիի մասին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (1-4).
«Թիմում չկան խաղացողներ, ովքեր հավատում են քամբեքին: Առաջին խաղի արդյունքը գրեթե անհնար է փոխել: Ամենայն հավանականությամբ, սա Մեսսիի վերջին տնային հանդիպումն էր ՉԼ-ում՝ «Բարսելոնայի» կազմում: Ակումբը չի կարող Մեսսիին ևս մեկ տիտղոսի հույս տալ: Նրա ապագան ՊՍԺ-ն է: Սա թիմ է, որի հետ Մեսսին կարող է տիտղոսներ նվաճել:
Մեսսին տարիներով իր վրա է վերցրել ամբողջ թիմի պատասխանատվությունը: Ընթացիկ մրցաշրջանում իր լավագույն թիմակիցը՝ Լուիս Սուարեսը, տեղափոխվեց «Աթլետիկո»: Սա անհասկանալի վաճառք էր, որն ուժեղացրեց անմիջական մրցակցին»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Sport.es -ը: