«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Բարսելոնայի» դեմ (4-1) Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղից հետո պատմել է, թե ինչ է հանդիպումից առաջ իրեն ասել փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Մբապեն վստահ էր իր ուժերին մարզման ժամանակ։ Նա հարցրեց ինձ․«քանի՞ անգամ եք դուք հաղթել «Կամպ Նոուում»»։ Ես պատասխանեցի․ «Միայն մեկ անգամ, «Էսպանյոլի» հետ»։ Ու նա ասաց ինձ․ «Այսօր դուք կհաղթեք երկրորդ անգամ»։
Խաղից անմիջապես հետո, երբ մենք հանդիպեցինք, նա ասաց ինձ․ «Ես ասում էի, որ դուք կհաղթեք այստեղ երկրորդ անգամ»»,-պատմել է Պոչետինոն, ում խոսքը մեջբերում է Football Daily-ն։