«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկնաբանել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել Իտալիայի Գավաթի 1/2 եզրափակչի պատասխան խաղից հետո: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Հաղորդվում էր, որ Անյելին խաղից հետո վիրավորել է Կոնտեին: Ավելի ուշ պարզվեց, որ առաջին կեսից հետո Կոնտեն տրիբունայի ուղղությամբ միջնամատ է ցույց տվել: Հաղորդվում էր, որ այդ ժեստն ուղղված էր հենց Անյելիին:
«Ժամանակ առ ժամանակ մեր աշխատանքի նկատմամբ կիրքը մեզ ստիպում է անցնել լավ վարքի սահմանները: Կոնտեի հետ մեր համագործակցությունը լավ է ավարտվել: Սա սիրո դրսևորում էր», — Անյելիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Յուվենտուսը» դուրս է եկել Իտալիայի Գավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ատալանտայի» հետ: