«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը ստիպված է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի համաձայն, 31-ամյա անգլիացում ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար՝ «Վերոնայի» դեմ տնային խաղում ստացած ազդրի մկանների վնասվածքից հետո:
Սմոլինգը բաց կթողնի թիմի առաջիկա երեք խաղերը: