Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին գերմանական «Բավարիան» ու մեքսիկական «Տիգրեսը»։
Մյունխենցիները հաղթեցին 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը խփեց «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենջամեն Պավարը։
«Բավարիան» դարձավ Աշխարհի ակումբային չեմպիոն։ Գերմանական թիմի համար սա ակումբային մունդիալի երկրորդ գավաթն էր։