«Պալմեյրասի» կիսապաշտպան Պատրիկ դե Պոլան կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին գրում է UOL.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին»:
Հաղորդվում է, որ «քաղաքաբնակների» սկաուտները դիտել են ֆուտբոլիստի խաղը Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ «Սանթոսի» հետ եզրափակիչ խաղում եւ տպավորվել են կիսապաշտպանի գործողություններից: