«Դալլասի» աջ պաշտպան Բրայան Ռեյնոլդսը պաշտոնապես միացավ «Ռոմային»: Այս մասին հաղորդվում է Ա Սերիայի կայքում:
19-ամյա ամերիկացին, ում անունը կապվում էր նաև «Բրյուգեի», «Ֆիորենտինայի» և «Յուվենտուսի» հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Ռոմայի» համար ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 7,5 միլիոն եվրո:
Ռեյնոլդսը «Դալլասի» ակադեմիայի սան է: Նա MLS-ում իր նորամուտը նշեց 2019-ի մայիսին: 2020 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է առաջնության 17 հանդիպում և կատարել է չորս գոլային փոխանցում: