Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին» (3-1):
Հյուրերը 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. գոլը խփեց Անդրե Հանը:
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան ՝ Տոմաս Դիլեյնին (26) և Ջեյդոն Սանչոն (63): «Աուգսբուրգի» կազմում ինքնագոլի հեղինակեց Ֆելիքս Ուդուոհայը (75):
Այսպիսով, դորտմունդյան ակումբը վաստակեց 32 միավոր և դրանց քանակով հավասարվեց չորրորդ դիրքում ընթացող «Վոլֆսբուրգին»: