ԱՊԼ 20-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» ընդունեց «Լիվերպուլին» (1-3):
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ Սադիո Մանեի փոխանցումը եզրափակեց Ռոբերտո Ֆիրմինոն:
Ընդմիջումից րոպեներ անց, Ալեքսանդր-Արնոլդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, սակայն, Հոյբերգը 49-րդ րոպեին շեշտակի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:
65-րդ րոպեին Սադիո Մանեն երրորդ գնդակն ուղարկեց Ժոզե Մոուրինյուի թիմի դարպասը:
Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 37 միավոր բարձրացավ չորրորդ հորիզոնական: «Տոտենհեմն» իր ակտիվում ունի 33 միավոր և գտնվում է 6-րդ դիրքում: