Հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին, որը մեկ շաբաթ առաջ խզել է պայմանագիրը «Շանհայ Շենհուայի» հետ, մոտ է «Ռոմա» վերադառնալուն, որի կազմում հանդես է եկել 2016-2019 թվականների ընթացքում։
Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան հաղորդում է, որ այսօր 28-ամյա իտալացին բուժզննում է անցնելու հռոմեական ակումբում, ինչից հետո պայմանագիր է կնքելու մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու դրույթով։
Էլ-Շարավիի աշխատավարձը կազմելու է տարեկան 3,5 միլիոն եվրո գումարած բոնուսները։