«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին իր ընտանիքի հետ սկսել է ֆրանսերեն սովորել, հայտնում է Mundo Deportivo-ն:
Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ամռանն արգենտինացին խոստովանեց, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Կողմերին, այդուհանդերձ, չհաջողվեց համաձայնության գալ պայմանագիրը խզելու վերաբերյալ: Մեսսիի տրանսֆերի հիմնական հավակնորդները «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն են:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին իսպանական Պրիմերայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնան» 19 խաղից հետո 37 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: