«ՌԲ Լայպցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մերժել է «Չելսին» գլխավորելու առաջարկը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
«Ազնվականները», որոնք հեռացրին Ֆրենկ Լեմպարդին, Ռանգնիկին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր էին առաջարկել,մ բայց մարզիչը հրաժարվել է դրա կարճաժամկետ լինելու պատճառով։ Մասնագետն ուզում է երկարաժամկետ նախագիծ սկսել թիմի հետ, բայց լոնդոնցիների ղեկավարությունը նրան նման առաջարկ անել չի կարող։
Հիմա թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելն է։ «Կապույտների» ղեկավարությունը հույս ունի, որ գերմանացի մասնագետը երկու թիմակիցներին՝ Կայ Հավերցին ու Տիմո Վերներին կօգնի ադապտացվել Անգլիայում։