ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Բարնլիին»։
Opta-ն գրում է, որ սա ԱՊԼ-ում «մերսիսայդցիների» առաջին պարտությունն էր «Էնֆիլդում» 69 խաղերում (55 հաղթանակ, 13 ոչ-ոքի) 2017 թվականի ապրիլին «Քրիսթալ Փելասին» 1-2 հաշվով պարտվելուց հետո։
«Լիվերպուլի»՝ տնային խաղերում անպարտելիության շարքը երկրորդ ամենաերկարն է լիգայի պատմության մեջ։ Լավագույն շարքը պատկանում է «Չելսիին» ու կազմում է 86 խաղ, որն ավարտվեց 2008 թվականի հոկտեմբերին։