Իտալիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Ռոմա» — «Սպեցիա» խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։
Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում հռոմեական թիմը մնաց 9 ֆուտբոլիստներով։ Նախ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ջանլուկա Մանչինին։ Եվս մեկ րոպե անց մրցակցին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ դարպասապահ Պաու Լոպեսը։