Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը հեռանում է «Տոբոլից». ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ղազախական ակումբի հետ և կողմերը որոշել են այն չերկարաձգել: Այս մասին հայտնում է «Տոբոլի» մամուլի քարտուղարությունը՝ շնորհակալություն հայտնելով Արմանին համատեղ աշխատանքի համար:
Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Տոբոլին», որի կազմում հասցրեց 3 հանդիպման մասնակցել:
«Տոբոլը» շնորհակալություն է հայտնում Արմանին՝ համատեղ աշխատանքի համար և նրան հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: