«Միլանի» նախկին նախագահ, B սերիան ներկայացնող «Մոնցայի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին սրտի հետ կապված խնդիրների պատճառով շտապ հոսպիտալացվել է Մոնակոյում: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Աղբյուրի հաղորդմաբբ, բժիշկները նպատակահարմար են գտել Բեռլուսկոնիին տեղափոխել մոտակա հիվանդանոց, ոչ թե տեղափոխել Իտալիա:
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ 83-ամյա Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով:
Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանը» գնել է 1986 թվականին: Նրա օրոք «ռոսոներիները» 8 անգամ դարձել են Իտալիայի չեմպիոններ, հինգ անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 2016 թվականին Բեռլուսկոնին չինացի ներդրողներին վաճառեց ակումբի բաժնետոմսերի մեծ մասը: